ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ուժեղացրել է իր մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը՝ հրավիրելով մինչեւ 100 ուկրաինացի զինծառայողների ԱՄՆ՝ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ վարվելակերպ ուսուցանելու համար,  գրում Է Times-ը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթ ուկրաինացիները կմեկնեն Օկլահոմա՝  Ֆորտ Սիլ՝ Patriot մարտկոցի կառավարման մեկամսյա դասընթաց սկսելու համար, որը կարող է խոցել գրոհային ինքնաթիռներ, թեւավոր հրթիռներ։

Մինչ այժմ Կիեւը թույլ էր տալիս իր ուժերին լքել մարտադաշտը միայն եվրոպական բազաներում սպառազինության բարդ համակարգերով կարճաժամկետ մարզումների համար։ Բայց ի տարբերություն Ուկրաինա ուղարկված այլ բարդ համակարգերի, ինչպիսիք են բարձր շարժական հրետանային հրթիռային համակարգը (HIMARS), Patriots-ը պահանջում է ինտենսիվ գործնական ուսուցում Եվրոպայից դուրս: 

Patriot-ի մեկ մարտկոցը կառավարելու համար պահանջվում է մոտ 100 զինվոր. մոտավորապես նույնքան զինվոր է ուղղվում դեպի Ֆորտ Սիլ:

Դեկտեմբերին ԱՄՆ-ն պարտավորվել է Patriot մարտկոց ուղարկել Ուկրաինա՝ 1,85 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում:

Ներկայումս ԱՄՆ բանակում կա 16 Patriot գումարտակ, իսկ ուսումնական դպրոցը գտնվում է Ֆորտ Սիլում։