Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ զրույցում խոսել է Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցման կարեւորության մասին։

Աքարը նշել է, որ Թուրքիան, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կշարունակի նպաստել տարածաշրջանում խաղաղության ապահովմանը եւ մարդասիրական օգնության տրամադրմանը բոլոր մակարդակներում։

Նա հայտարարել է, որ «Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության» փաստաթղթի շրջանակներում ստեղծված Համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքի շնորհիվ ուկրաինական նավահանգիստներից մոտ 17 միլիոն տոննա հացահատիկ է անվտանգ առաքվել կարիքավոր երկրներ, հայտնում է Anadolu-ն։