ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարին Դոնֆրիդը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել դիվանագիտական լուծում գտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար։
«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին կոչ է արել անհապաղ դիվանագիտական լուծում փնտրել Լաչինի միջանցքով ապրանքների տեղափոխումը թույլ տալու համար։ Նա կոչ է արել երկու նախարարներին կրկին ներգրավվել տեւական խաղաղության հասնելու գործընթացում»,- ասված է Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարության մեջ:



























