Տաշքենդի խոկիմիյաթը (քաղաքապետարանը) ցուրտ եղանակին սկսել է անվճար փլավ բաժանել աղքատ քաղաքացիներին, կոմունալ ծառայությունների աշխատակիցներին եւ ճանապարհներին կանգնող պահակներին, հինգշաբթի հայտնել է Ուզբեկստանի մայրաքաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։

«Ուզհիդրոմետ»-ի տվյալներով՝ հունվարի 10-ից Ուզբեկստանում օդի ջերմաստիճանը գիշերը իջել է մինչեւ -17, իսկ ցերեկը՝ - 8 -10։

«Մայրաքաղաքում այս օրերին տիրող անոմալ ցուրտ եղանակի պատճառով՝ հունվարի 12-16-ը, Տաշքենդի խոկիմիյաթը անվճար փլավ է բաժանում մեր քաղաքի հանդիսությունների սրահներում»,- ասվում է քաղաքապետարանի Telegram-ալիքում։

Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ փլավ կբաժանեն անապահով ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների, բարեկարգման վարչության եւ Ճանապարհային երթեւեկության անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցներին։