Նոր Զելանդիայում իշխանությունները հրապարակել են անունների ցանկ, որոնք չեն կարող ներառվել ծննդյան վկայականներում։ Այս մասին հայտնում է RNZ ռադիոկայանը՝ հղում անելով երկրի ՆԳՆ որոշմանը։
«Կան կանոններ, որոնք երաշխավորում են, որ անունները չեն վիրավորում դրանք կրողներին, ունեն ողջամիտ երկարություն եւ չեն ներկայացնում պաշտոնական տիտղոս կամ կոչում»,- գերատեսչության փաստաթուղթն է մեջբերում ռադիոկայանը:
Արգելվածների թվում են Թագավոր, Արքայազն, Սուրբ եւ Մեսիա անունները:
Բացի այդ, իշխանությունները ծնողներին կոչ են արել չհորինել անպարկեշտ բառեր պարունակող կամ 70-ից ավելի նիշ ունեցող անուններ:



























