ԱՄՆ-ում իննամյա աշակերտուհին ծովափին հայտնաբերել է հնագույն շնաձկան ատամ, որը միլիոնավոր տարեկան է, գրում է LADBible-ը։ Աղջկա մայրն ասել է, որ իր դուստրը հնագիտությամբ է հետաքրքրքվում, եւ այս գտածոն ամենաարժեքավորն է նրա հավաքածուում։
Կնոջ խոսքով՝ իր դուստր Մոլին, Սուրբ Ծննդին հոր հետ գնացել է Չեսապիքսի ծովածոցի ջրերում բրածոներ որոնելու։ Այնտեղ լողափին աղջիկը 2,5 միլիոն տարի առաջ ապրած մեգալոդոն շնաձկան ատամ է գտել:
«Ամուսինս ամբողջ կյանքում փնտրել է այդ ատամները։ Մենք միշտ ապրել ենք ծովածոցի մոտ»,- ասել է կինը:
Ամերիկուհին հավելել է, որ Մոլին սկսել է զբաղվել պեղումներով այն պահից, երբ սովորել է քայլել։ Աղջիկը չափազանց ամաչկոտ է եւ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել, ուստի հոր հետ մեկնում է արշավի, որտեղ վայելում է հանգիստը։
«Ես գրեթե համոզված եմ, որ Մոլին կարծում է, թե սա իր երբեւէ անցկացրած լավագույն Սուրբ Ծնունդն է»,- հավելել է մայրը:




























