Բնապահպանների եւ բնապաշտպանների խումբը Brigham Young Universiy-ի ռեսուրսում հրապարակել է ԱՄՆ Յուտա նահանգի Մեծ Աղի լճի հետազոտության արդյունքները: Այն աղետալիորեն արագ կորցնում է ջուրը եւ դառնում չափազանց վտանգավոր։
Ըստ ակտիվիստների հաշվարկների՝ 1850 թվականից ջրամբարի 73%-ը եւ մակերեսի 60%-ը կորել է։ Նրա մակարդակն ընկել է 5,8 մետրով։ Եթե լիճը չլցվի հավելյալ ծավալով ջրով, ապա առաջիկա տարիներին այն կչորանա, ավելին, այն կդառնա խիստ թունավոր բոլոր հարեւան տարածքների համար։
Այս լիճը ամենախոշորն է Արեւմտյան կիսագնդում։ Այստեղ միլիոնավոր չվող թռչուններ են բնադրում, ջրից օգտվում են նահանգի ֆերմերները։ Առվույտի եւ այլ խոտաբույսերի աճեցմամբ զբաղվողներին համարում են ջրի պաշարների սպառման գլխավոր մեղավորներ։ Այն օգտագործում են դաշտերի ոռոգման համար։
Եթե լիճը չփրկվի, ապա դրա չորացումը կվնասի ողջ շրջակա միջավայրին եւ մարդկանց։ Հատակին փոշի է նստել, որի մեջ կան այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են սուրման, պղինձը, ցիրկոնիումը եւ մկնդեղը։ Երբ հատակը բացվում է, քամին քշում է այս փոշին: Դա հղի է ցանքերի ոչնչացմամբ եւ մարդկանց լուրջ հիվանդություններով։



























