Բրիտանացի կինը պատմել է, որ ամուսնացել է իր վերմակի հետ, գրում է LADBible-ը։ Կնոջ խոսքով՝ դա սեր էր առաջին հայացքից։

Պասկալ Սելիկը հայտնել է, որ վերմակի հետ իր հարսանիքը տեղի է ունեցել Սուրբ Վալենտինի օրը։ Արարողությանը ներկա է եղել 150 հյուր՝ խալաթ, գիշերազգեստ եւ հողաթափեր հագած, դա պարտադիր պայման է եղել։ Ամուսնությունից մի քանի տարի անց կինն իրեն երջանիկ է զգում իր ընտրյալի հետ։

«Իհարկե, ես այլ վերմակներ եւս ունեի, բայց միայն մեկին եմ հավատարիմ»,- մեկնաբանել է նա։

Սելիկը հավելել է, որ «տխրության կամ երջանկության ժամանակ» ինքը միշտ կարող է ապավինել իր սիրելի վերմակին։ Չնայած դրան՝ Պասկալն ունի ընկեր, ում անունը Ջոնի է։ Տղամարդը ըմբռնումով է վերաբերվում ընկերուհու հարսանիքին, քանի որ, ըստ բրիտանուհու, նա խանդոտ չէ։

Բացի այդ, կինը բացատրել է, որ վերմակի հետ հարսանիքն արվեստի նախագիծ էր, որն ընդգծում է հասարակության մեջ միայնակ լինելու խնդիրները։