Շվեդիան հրաժարվել է Թուրքիայի հարցմամբ 4 մարդու արտահանձնել Թուրքիային, որը նրանց փնտրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով TT լրատվական գործակալությունը:
Արտահանձնման վերաբերյալ հարցումները կատարվել են 2019 եւ 2020 թվականներին մինչ Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Թուրքիայի միջեւ եռակողմ համաձայնագրի ստորագրումը, որի նպատակն էր հաղթահարել Անկարայի առարկությունները ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների միանալու վերաբերյալ:
Անցյալ ամառ Շվեդիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ չորս մարդ չեն կարող արտահանձնվել։
Թուրքիան դեկտեմբերին թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնումը մերժելու մասին դատարանի ընդունած որոշումը որակել է «խիստ բացասական» իրադարձություն։





























