Օնտարիոյում դպրոցը մտածում է փոխել իր դրես-կոդի քաղաքականությունը՝ հօգուտ ավելի պրոֆեսիոնալ հագուստի՝ հսկա դնովի կրծքով տրանսգենդեր ուսուցչուհու պատճառով։

Հոգաբարձուների խորհուրդն ընդունել է առաջարկությունը՝ խնդրելով կրթության տնօրենին պրոֆեսիոնալիզմի քաղաքականություն մշակել՝ «դասարանում հագուստի եւ բարեվարքության պատշաճ ու պրոֆեսիոնալ չափանիշները պահպանելու համար»:

Ուսուցչուհու մասին տեսանյութը տարածվել է սեպտեմբերին այն բանից հետո, երբ տեսահոլովակներում երեւացել են նրա հսկա դնովի կուրծքն ու պտուկները: Նա աշխատում է Օքվիլ Տրաֆալգարի միջնակարգ դպրոցում։

Ոմանք պնդում են, որ կանադական օրենքը պահանջում է շրջանից տրանսգենդեր ուսուցիչներին թույլատրել հագնվել այնպես, ինչպես նրանք ցանկանում են, իսկ մյուսները պնդում են, որ այդ հագուստը սեքսուալ է եւ, հետեւաբար, խիստ անպատշաճ է անչափահաս երեխաների հետ աշխատելու դեպքում: