Ինդոնեզիան ռազմանավ է ուղարկել Նատունա ծովի հյուսիսային մաս՝ հետեւելու առափնյա պահպանության չինական նավին, որն ակտիվ գործունեություն է ծավալում ռեսուրսներով հարուստ ծովային շրջանում։ Այս հայտարարել Է երկրի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը, հաղորդում է Reuters-ը։

Նավին հետեւող տվյալները ցույց են տալիս, որ CCG 5901 նավը դեկտեմբերի 30-ից նավարկում է Նատունա ծովում, մասնավորապես՝ Թունա Բլոկ գազի հանքավայրի եւ վիետնամական Չիմ Սաո նավթագազային հանքավայրի մոտ։ 

Նավին հետեւելու համար ուղարկվել են ռազմանավ, ծովային պարեկային ինքնաթիռ եւ անօդաչու սարք։ Այս մասին գործակալությանը հայտնել է Ինդոնեզիայի ՌԾՈՒ պետ Լաքսամանա  Մուհամմադ Ալին:

«Չինական նավը ոչ մի կասկածելի գործունեություն չի վարել, սակայն մենք պետք է հետեւենք դրան, քանի որ այն արդեն որոշ ժամանակ գտնվում է Ինդոնեզիայի բացառիկ տնտեսական գոտում»,-ասել է նա։

ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիան (UNCLOS) նավերին իրավունք է տալիս նավարկելու բացառիկ տնտեսական գոտում։