Կալիֆոռնիայի մոտ 25 միլիոն բնակիչներ կանգնած են ջրհեղեղի վտանգի առջեւ՝ փոթորիկների պատճառով, որոնք հարվածել են նահանգին, գրում է BBC լրատվականը։
Մահացել է առնվազն 19 մարդ, հազարավորներին հրահանգվել է տարհանվել։Տուժել են հատկապես Մոնտեսիտոյի բնակիչները, որը Լոս Անջելեսից 135 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք է։
Անցյալ շաբաթ Մոնտեսիտո Քրիքը նորից վերածվել է մոլեգնող հեղեղի, ինչը հրշեջներին դրդել է կիրառել «Դուրս արի հիմա» նախազգուշացումը մի ամբողջ համայնքի համար, որում ներառված են Կալիֆորնիայի ամենահայտնի բնակիչներից մի քանիսը, ինչպիսիք են Օփրա Ուինֆրին, արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը:
Մոնտեսիտոյի տարհանման հրամանը հանվել է, սակայն բնակիչները դեռեւս զգոն են: Քանի որ հողերի մեծ մասն արդեն լի է ջրով, ջրհեղեղների եւ սողանքների վտանգը շատ իրական է։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը միացել է Սանտա Բարբարայում տարերքի դեմ պայքարող կամավորներին:
Հյուսիսային Կալիֆոռնիայի խաղողի այգիները ջրի տակ են հայտնվել։ Կապիտոլում ավերվել են պատմական նավահանգիստը եւ ծովափնյա քաղաքը, լեգենդար Սալինաս հովտում գետը բարձրանում է եւ սպառնում Կալիֆոռնիայի հայտնի գյուղատնտեսական կենտրոնին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել Սակրամենտո, Մերսեդ եւ Սանտա Կրուզ շրջաններին։




























