Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը կասկածելի ծրար է ստացել՝ յուղոտ բծերով, տեղեկացրել է The Jerusalem Post թերթը։
Թերթի տեղեկացմամբ՝ ծրարն ստանալուց հետո անմիջապես գրասենյակ են կանչվել ոստիկանական մասնագետներ։ Հաշվի առնելով այն, որ ծրարի վրա յուղոտ հետքեր են եղել, կասկած է առաջացել, որ այն կարող է վտանգ ներկայացնել, նշել է պարբերականը։
Ստացված ազդանշանով գրասենյակ եկած մասնագետները զննել են կասկածելի ծրարը եւ տարել այն գրասենյակից՝ հանձնելով անվտանգության ծառայություններին՝ հետագա ստուգման համար, տեղեկացրել է The Jerusalem Post-ը։





























