Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները փնտրում են վագրին, որը փախել է Յոհանեսբուրգից հարավ գտնվող Ուոլքերվիլում մասնավոր տարածքից, հայտնում է BBC-ն։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վագրը փախել է այն բանից հետո, երբ շաբաթ երեկոյան ցանկապատը կոտրվել է։
Ասում են, որ նա հարձակվել է մի տղամարդու վրա, ինչպես նաեւ սպանել է երկու շների:
Իշխանությունները կոչ են արել մարդկանց չմոտենալ վագրին՝ իրենց իսկ անվտանգությունից ելնելով։




























