Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն «աբսուրդ» է որակել Շվեդիայի դատախազության որոշումը առ այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիլակի հետ կապված միջադեպը չի հետաքննվի․ այն գլխիվայր կախված է եղել Ստոկհոլմում անցկացված ցույցի ժամանակ։
Չավուշօղլուն տեղի ունեցածը անվանել է «ռասիստական հարձակում» եւ «ատելության հանցագործություն»։ Նա հավելել է, որ Շվեդիան չպետք է փորձի «խաբել» Թուրքիային՝ դա անվանելով խոսքի ազատություն։
Երկուշաբթի օրը Շվեդիայի դատախազը հայտարարել է, որ պաշտոնական հետաքննություն չի անցկացվի անցյալ շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ:



























