Սիձուոկա պրեֆեկտուրայում աշակերտուհուն կասկածում են քնած մոր նկատմամբ դաժան հաշվեհարդարի մեջ։ Նախօրեին աղջիկը սմարթֆոնի պատճառով վիճել է նրա հետ, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Ոստիկանություն են կանչվել նրա տան անդամները, որոնք  ննջասենյակում հայտնաբերել են արյունահոսող կնոջը՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով, նրան փրկել չի հաջողվել։ Հարազատները հայտնել են, որ կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել նրա  13-ամյա աղջիկը։ Աղջիկը խոստովանել է կատարածը ոստիկանության աշխատակիցներին։ 

Պարզվել է, որ սպանությունից քիչ առաջ աշակերտուհին հաճախ է վիճել մոր հետ սմարթֆոնի մշտական օգտագործման պատճառով եւ որոշել է սպանել նրան։ Աղջիկը սպասել է մինչեւ մայրը քնի, մտել է նրա ննջասենյակ եւ դանակով հարձակվել կնոջ վրա։

Աշակերտուհուն տեղափոխել են մանկահասակ հանցագործների հետ աշխատանքի հատուկ հաստատություն, նա դեռ չի հասել այն տարիքին, որից հետո հնարավոր է քրեական հետապնդում։