Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է եվրոպական երկրներին` տուբերկուլյոզ հիվանդության տարածման մասին, հաղորդում է BBCRussian.com-ը:

Եվրոպական երկրներում տարեկան գրանցվում է վարակի 80 հազար դեպք: ԱՀԿ-ի տվյալներով, հատկապես ծանր իրադրություն է ստեղծվել Արեւելյան Եվրոպայում, մասնավորապես Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Ադրբեջանում:

Լոնդոնում գրանցվել է տուբերկուլյոզի հիվանդության ամենաբարձր ցուցանիշը` 3.5 հազար դեպք:

ԱՀԿ-ն մշակել է հիվանդության դեմ պայքարի ծրագիր, որի մեջ մտնում է տուբերկուլյոզի ավելի վաղ ախտորոշումը եւ բուժման մատչելիությունը: Կազմակերպության հաշվարկներով, դա թույլ կտա 2015 թվին փրկել 120 հազար կյանք ամբողջ Եվրոպայի տարածքում: