Սլովակիայում հնագետները 7000 տարվա եղբայրական գերեզման են հայտնաբերել՝ 38 կմախքներով, բոլորը, բացառությամբ մեկի՝ գլխատված։

Մնացորդները հայտնաբերվել են Սլովակիայի Վլա բլե-Վելկե Լեխեմբյու վայրում, որը եվրոպական նեոլիթյան ամենամեծ բնակավայրերից մեկն է:

Վաղ հետազոտությունները ենթադրում են, որ գլուխները միտումնավոր հեռացվել են մահից հետո, Insider-ին ասել է հետազոտության հեղինակը։ Միայն մի կմախքը, որը պատկանել է մինչեւ 6 տարեկան երեխայի, անվնաս է եղել։ Այժմ հնագետները փորձում են հասկանալ, թե ինչու են գլուխներն այդքան մեթոդաբար հեռացրել։ Արդյո՞ք դա նախազգուշացում է եղել, թաղման ծե՞ս, թե՞ մահացածների հիշատակը հարգելու միջոց։

Պարզ չէ, թե արդյոք գլուխը հեռացվել է մահից առաջ, թե հետո, Insider-ին ասել է նախագծի ղեկավար, Քիլի համալսարանի նախապատմության եւ սոցիալական հնագիտության պրոֆեսոր Մարտին Ֆուրհոլտը:

Մի քանի հաղորդում է եղել այն մասին, որ նեոլիթյան մարդիկ մահից հետո գլխատել են մարմինը եւ իրենց հետ տարել գլուխը: «Մարդիկ հաճախ այդ գլուխները պահել են իրենց տներում կամ այլ վայրում»,- ասել է Ֆուրհոլտը: