Տեխասի կենդանաբանական այգում անհետացման եզրին գտնվող անգղն իր վանդակում «անսովոր վնասվածքից» սատկած է հայտնաբերվել, հայտնում է BBC-ն։

Թռչնի մահը տեղի է ունեցել վանդակից կտրված անցքի միջով փախած ընձառյուծի առեղծվածային անհետացումից ընդամենը մեկ շաբաթ անց:

Ոստիկանությանը խնդրել են հետաքննել հազվագյուտ թռչնի մահը, որը մոլորակի 6500 արարածներից մեկն է:

Դիահերձման եզրակացության արդյունքում մահը «խիստ կասկածելի» է համարվել։ «Ըստ ամենայնի, մահը բնական պատճառներով չի եղել»,- ասվում է կենդանաբանական այգու հայտարարության մեջ։

Երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ կասկածելի դեպքն է կենդանաբանական այգում։

Փին անունով անգղը 35 տարեկան էր եւ 32 տարի ապրել էր Դալասի կենդանաբանական այգում, այդ ընթացքում նա 11 սերունդ է լույս աշխարհ բերել եւ մեկ թոռ է ունեցել։