Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը: 77 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը երկամարտում ցույց տվեց 328 կգ (148+180), երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Ալեքսանդր Սաֆարյանից (152+175) առաջ անցավ 1 կգ եւ գրավեց առաջին տեղը:



























