Փետրվարի 8-ին Պինսկի սահմանապահները Ստոլինի շրջանի պետական ​​սահմանի մոտ խոցել են ուկրաինական անօդաչուն, հայտնում է Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեն:

«Բելառուսի սահմանապահները հայտնաբերել են անօդաչու թռչող սարք, որն ուկրաինական կողմից շարժվում էր դեպի բելառուսական տարածքի թիկունք։ Սահմանապահ վերակարգը ռադիոէլեկտրոնային հրացանի կիրառմամբ կանխել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետագա թռիչքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։