ՉԺՀ իշխանությունները մերժել են երկու երկրների պաշտպանության նախարարների մակարդակով երկկողմ բանակցություններ անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկը՝ չինական օդապարիկը խոցելու Վաշինգտոնի որոշման պատճառով, հաղորդում է EFE գործակալությունը:
«Չինաստանի պաշտպանության նախարարությունը չի ընդունում երկու երկրների պաշտպանության նախարարների բանակցությունների առաջարկը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի սխալը՝ հարձակումը չինական քաղաքացիական նշանակության անօդաչու սարքի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ, որից մեջբերումներ է արել գործակալությունը:
«ԱՄՆ-ի այս անպատասխանատու, սխալ արարքը խոսում է այն մասին, որ մենք երկխոսության համար ադեկվատ համապատասխան մթնոլորտ չունենք»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջերս ԱՄՆ-ի երկնքում չինական օդապարիկի հայտնվելը, որը Վաշինգտոնում բնութագրել են որպես հետախուզական, հանգեցրել է երկու երկրների միջեւ դիվանագիտական սկանդալի: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնիսկ հետաձգել է փետրվարի 5-6-ին նախատեսված այցը Պեկին՝ Չինաստանին մեղադրելով Միացյալ Նահանգների «ինքնիշխանությունը խախտելու» մեջ։
Չինական կողմը հայտարարել է, որ օդապարիկը օդերեւութաբանական օդապարիկ է եղել եւ ԱՄՆ-ի տարածքում դրա հայտնվելը բացատրել է ֆորս-մաժորային հանգամանքներով: Արդյունքում Պենտագոնը խոցել է օդապարիկը։





























