ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 9 ընկերությունների, այդ թվում իրանական ընկերությունների դեմ, որոնք կապված են Իրանի նավթաքիմիական գործունեության հետ, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել տարբեր իրավասությունների ինը կազմակերպությունների դեմ, որոնք վճռորոշ դեր են խաղացել Ասիայի գնորդներին իրանական նավթաքիմիական արտադրանքի եւ հարյուր միլիոնավոր դոլարների նավթի արտադրության, վաճառքի եւ առաքման գործում»,-ասվում է ֆինանսների նախարարության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Պատժամիջոցների նոր ցանկում ներառվել են վեց իրանական ընկերություններ եւ երեք ընկերություններ, որոնք տեղակայված են Մալայզիայում եւ Սինգապուրում:
Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների թվում է պոլիէթիլենի իրանական խոշորագույն արտադրող Amir Kabir Petrochemical Company ընկերությունը:





























