Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինային Եվրամիության աջակցության ծավալը մեկ տարվա ընթացքում կազմել է 67 մլրդ եվրո։

«67 մլրդ եվրո աջակցություն, որը մենք մոբիլիզացրել ենք վերջին 12 ամիսների ընթացքում՝ բյուջետային աջակցությունից մինչեւ արագ վերականգնում, էներգետիկ մատակարարումներից մինչեւ ռազմական ներուժ, հումանիտար օգնությունից մինչեւ փախստականների աջակցություն»,-ասել է նա։   

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Եվրամիությունը պետք է «ավելին անի»։