Անգլիկան եկեղեցու գլխավոր սինոդը քվեարկել է նույնասեռ ամուսնությունները պաշտոնապես ճանաչելու օգտին, հայտնում է The Telegraph-ը։ Նշվում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եվրախորհրդի եպիսկոպոսները հունվարին մերժել են եկեղեցիներում նույնասեռ ամուսնությունները թույլատրելու կոչերը:
Քվեարկությունը տեղի է ունեցել սինոդի բոլոր երեք պալատներում։ Եպիսկոպոսների պալատում «կողմ» է քվեարկել36 անդամ, «դեմ»՝ 4, «ձեռնպահ»՝ 2։ Քահանայականների շրջանում կարծիքները բաժանվել են՝ «կողմ» քվեարկել է 111-ը, «դեմ»՝ 85-ը, «ձեռնպահ»՝ 3-ը։ Աշխարհականների պալատում «կողմ» քվեարկել է 103 մասնակից, «դեմ»՝ 92, «ձեռնպահ»՝ 5։
Նույնասեռ ամուսնությունների հարցի առաջխաղացմանը սինոդում ակտիվ մասնակցություն է ունեցել Լոնդոնի եպիսկոպոս Սառա Մալալլին։
Հունվարին անգլիկան եկեղեցու եպիսկոպոսները ներողություն են խնդրել սեռական փոքրամասնություններից՝ «մերժելու, մեկուսացման եւ թշնամանքի համար»։
Անգլիկան եկեղեցու գլխավոր սինոդը ստեղծվել է 1970 թվականին՝ որպես օրենսդիր մարմին։





























