Վաշինգտոնը կուսումնասիրի Չինաստանի բանակի հետ կապված իրավաբանական անձանց նկատմամբ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կապ ունեն ԱՄՆ օդային տարածք ներթափանցած չինական օդապարիկի հետ, գրում է New York Times թերթը։
ԱՄՆ-ն կարող է ավելի մասշտաբային միջոցներ ձեռնարկել Պեկինի հսկողության դեմ պայքարելու համար, ինչը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, սպառնալիք է ամերիկացիների եւ նրա դաշնակիցների համար:
Նշվում է, որ օդապարիկ արտադրողը, որը կարող էր հետախուզական տվյալներ հավաքել, ուղղակի կապ ունի Չինաստանի բանակի հետ։





























