ԱՄՆ-ն տեղական ժամանակով հինգշաբթի երեկոյան իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) փորձնական արձակում, ասվում է «Վանդենբերգ» տիեզերական ուժերի բազայի հայտարարության մեջ։
Minuteman ընտանիքի եռաստիճան ցամաքային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն ի սկզբանե նախատեսված էին ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի ժամանակ միջուկային զսպման համար:
Այժմ Minuteman III-ը միակ ցամաքային ICBM-ն է, որն ունի ԱՄՆ-ն: Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ ունի 450 Minuteman III հրթիռ։ ICBM Minuteman III-ը ԱՄՆ բանակի սպառազինությունում է 1970 թվականից, 1978 թվականի վերջին դրանց արտադրությունը դադարեցվել է: Հրթիռը ունակ է խոցել 12000 կիլոմետր շառավղում գտնվող թիրախները։





























