Հնդկաստանի կառավարությունը խնդրել է իր քաղաքացիներին Սուրբ Վալենտինի օրը գրկել կովերին, գրում է HuffPost-ը։ Իշխանությունների կարծիքով՝ դա կօգնի առաջ մղել հինդուական արժեքները։
Նախաձեռնության հեղինակը Հնդկաստանի կենդանիների պաշտպանության պետական դեպարտամենտն է։ Պաշտոնյաների կարծիքով՝ կովերի հետ գրկախառնվելը կբերի էմոցիոնալ հարստություն եւ կավելացնի ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ երջանկությունը բնակչության շրջանում։ Հավատացյալ հնդիկները, որոնք երկրպագում են կովերին որպես սուրբ կենդանիների, ուրախ են այս առաջարկի համար:
Վերջին տարիներին հինդուիզմի ներկայացուցիչները Վալենտինի օրը ներխուժել են հնդկական քաղաքների թեմատիկ խանութներ՝ այրելով սիրո բացիկներն ու նվերները, իսկ զույգերին վռնդել են ռեստորաններից: Ակտիվիստների կարծիքով՝ այս տոնը պառակտում է հասարակությունը եւ հակասում է հնդկական ավանդական արժեքներին։





























