Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ուրբաթ օրը վարչապետի պաշտոնում առաջադրել է Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Դորին Ռեչանի թեկնածությունը, հայտնում է Point.md-ը։

«Դորին Ռեչանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու», - խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է Սանդուն։

Օրենքի համաձայն՝ երկու շաբաթվա ընթացքում Ռեչանը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի նոր կաբինետի կազմն ու ծրագիրը։