Մենք հսկայական ներուժ ունենք միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը

«Ի պատասխան ԱՄՆ-ի ոչ պատշաճ գործողությունների եւ որպես փոխադարձության քայլերի մաս՝ մենք ակտիվացրել ենք մեր խաղաղ միջուկային գործունեությունը։ Սակայն, ելնելով մեր համոզմունքներից եւ արժեքներից, մենք չենք ձգտում միջուկային ռումբեր ստեղծել», - IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Ամիր Աբդոլլահիանը։

Նա հայտնել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շուտով կայցելի Իրան։