Շատ շուտով դեպի վրաց-ռուսական սահման հեռավորությունը զգալիորեն կկրճատվի։
Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Քվեշեթի-Կոբի շրջանցիկ հատվածի շինարարությունը մեծ թափով է ընթանում։
Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս կազմող 9 կիլոմետրանոց թունելի կառուցման մասին է։





























