Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում կայծակը հարվածել է ուղիղ Հիսուս Քրիստոսի արձանին, հայտնում է РБК-ն։

Արձանը Ռիո դե Ժանեյրոյում Կորկովադո լեռան գագաթին է։

Կայծակը բազմիցս հարվածել է արձանին, որը հագեցած է շանթարգելներով։

Կայծակի հարվածի պահը հաջողվել է նկարահանել նախորդ օրը, երբ քաղաքում ամպրոպ ու անձրեւ է եղել։