Իրանը հույս ունի, որ այս տարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը կվավերացվի։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հուսով ենք, որ 2023 թվականին մենք կտեսնենք այս համաձայնագրի վավերացումը, եւ այդ ժամանակ շատ ապրանքներ կենթարկվեն մաքսային սակագների վերացմանը։ Սա կարող է մեծացնել Իրանի եւ ԵԱՏՄ երկրների, ինչպես նաեւ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի ծավալը», - նշել է դիվանագետը։