Պղնձի գինը երեքշաբթի թեթեւակի տատանվում է՝ վառ արտահայտված դինամիկա չցուցաբերելով, վկայում են աճուրդների տվյալները։ Ընդ որում՝ դոլարի փոխարժեքն իջնում է՝ ԱՄՆ-ում գնաճի վերաբերյալ վիճակագրության հրապարակումից առաջ։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,04 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0 623 դոլար։ Մեկ րոպե առաջ ֆյուչերսը նույնքան խորհրդանշական ձեւով էժանացել էր։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,91 տոկոսով՝ 8 938 դոլար, ալյումինիումինն իջել է 1,15 տոկոսով՝ 2 412,5 դոլար, ցինկինը բարձրացել է 1,81 տոկոսով՝ 3 097,5 դոլար։