Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չեղարկել է մասնակցությունը ՆԱՏՕ-ի նիստին ՝ կապված երկրի հարավ-արեւելքում երկրաշարժերի հետեւանքների վերացման աշխատանքների հետ։ Նրա փոխարեն Անկարան կներկայացնի մշտական ներկայացուցիչը, հաղորդում է Anadolu պետական գործակալությունը։
«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չի մասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստին՝ կապված երկրի հարավ-արեւելքում երկրաշարժերի հետեւանքների վերացման աշխատանքների հետ»,- հայտնում է գործակալությունը։
Աքարը շարունակում է համակարգել որոնողափրկարարական ու վերականգնման աշխատանքները։





























