Շերեմետեւո օդանավակայանում Ստավրոպոլից ժամանած ուղեւորուհին կծել է բորտուղեկցորդին եւ հայհոյել մյուս ուղեւորներին, հաղորդում է 112 Telegram ալիքը:
Ուղեւոր Անժելիկա Մոսկվիտինան սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել, նշում է ռեսուրսը։
«Հայհոյել է ուղեւորներին, կծել բորտուղեկցորդի նախաբազուկը՝ ատամների արյունոտ հետք թողնելով»,-նշում է աղբյուրը։
Արդյունքում տուժած բորտուղեկցորդ Կոնստանտինը ստիպված է եղել դիմել Շերեմետեւոյի բուժկետ, իսկ խռովարար ուղեւորուհուն տարել են ոստիկանության բաժանմունք։ Չի բացառվում, որ նրան կարող է քրեական պատիժ սպառնալ։





























