Շոյչիրո Տոյոդան, ով որպես Toyota-ի հիմնադրի որդի վերահսկում էր ընկերության ընդլայնումը միջազգային շուկաներում, մահացել է 97 տարեկան հասակում:
Տոյոդան, որը զբաղեցնում էր ընկերության պատվավոր նախագահի պաշտոնը, երեքշաբթի մահացել է սրտային անբավարարությունից, նշվում է Toyota Motor Corporation-ի հայտարարությունում։
Շոյչիրո Տոյոդան Կիիտիրո Տոյոդայի՝ ընկերության հիմնադրի ավագ որդին էր։ Ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին։
1982 թվականին դառնալով Toyota-ի նախագահ, Շոյչիրո Տոյոդան նպաստեց, որպեսզի Toyota-ն դառնա համաշխարհային ավտոարտադրող, հատկապես ամերիկյան շուկայում, որտեղ նրա ապրանքանիշը դարձավ որակի, դիմացկունության, խնայողականության եւ ինժեներական կատարելության հոմանիշ:
Ընկերությունը որոշել էր դառնալ ԱՄՆ-ի ավտոմոբիլային համայնքի անդամ։
Իր եղբոր՝ Տացուրո Շոյչիրոյի հետ միասին Տոյոդան օգնեց Toyota-ին Հյուսիսային Ամերիկայում արտադրամասեր բացել։
Ընկերությունը 1983 թվականին համատեղ ձեռնարկություն հիմնեց General Motors-ի հետ։





























