Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ կալանավորել է 78 մարդու, որոնք մեղադրվում են սոցցանցերում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ «սադրիչ գրառումներ տարածելու» միջոցով վախ եւ խուճապ առաջացնելու մեջ։

Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ նրանցից 20-ը գտնվում են նախնական կալանքի տակ, հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է, որ պարզել է 613 անձի ինքնությունը, որոնք մեղադրվում էին սադրիչ գրառումներ հրապարակելու մեջ, իսկ 293-ի նկատմամբ հարուցվել է դատական ​​գործ։ Գլխավոր դատախազը կարգադրել է կալանավորել 78 մարդու։

Վարչությունը հավելել է, որ 46 կայք փակվել է «ֆիշինգային ծրագրեր» գործարկելու համար, որոնք փորձել են գողանալ երկրաշարժից տուժածների համար նախատեսված նվիրատվությունները, եւ սոցիալական ցանցերի 15 էջեր, որոնք ներկայացել են որպես պաշտոնական հաստատություններ, նույնպես փակվել են։