Մեկ մարդ զոհվել, երեք մարդ վիրավորվել է հրաձգության հետեւանքով։ Կրակը փետրվարի 15-ին բացել էր անհայտ տղամարդն ամերիկյան Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի Cielo Vista Mall առեւտրի կենտրոնի ֆուդ-կորտում, տեղեկացրել է DW-ն։
Մեկ կասկածյալ ձերբակալվել է, ոստիկանությունը շարունակում է նրա հնարավոր հանցակցի որոնումները, տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտո Գոմեսին։ Քաղաքացիներին հորդորել են չմոտենալ պատահարի վայրին, քանի որ իրադարձություններն այնտեղ շարունակվում են։
Երկու վիրավոր տղամարդիկ, CNN հեռուստաալիքի տվյալներով, այժմ ծայրահեղ վիճակով Էլ Պասոյի համալսարանական հիվանդանոցում են։ Երրորդ տուժածի վիճակի մասին չի տեղեկացվում։





























