Առնվազն ինը մարդ զոհվել է «Գաբրիել» մերձարեւադարձային ցիկլոնի առաջացրած սողանքների եւ հեղեղումների պատճառով։ Ցունամին հարվածել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզուն փետրվարի 13-ին։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է երկրի ոստիկանությունը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ներկա պահին հայտնաբերվել են ինը զոհվածների մարմիները։ Տեղեկություններ են ստացվել շրջանի 4,5 հազար բնակիչների մասին, որոնք աղետից հետո կապ չեն հաստատել հարազատների եւ մերձավորների հետ, բայց ոստիկանությունում նշել են, որ այդ տվյալների զգալի մասը «կրկնություն» է, իսկ յուրաքանչյուր զանգ ստուգելու ռեսուրսներ առայժմ չկան։ Զոր Զելանդիայի ոստիկանության կոմիսար Էնդրյու Քոստերի խոսքով՝ Հյուսիսային կղզու քաղաքների եւ գյողերի ավերածությունների մասշտաբները «շատ զգալի են», բայց հիմքեր չկան կարծելու, որ զոհերի թիվն էապես կավելանա։