Փետրվարի 8-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 8-րդ շենքի մի բնակարանից գողացել են բջջային հեռախոս, 70 000 դրամ և կանացի պայուսակ, որի մեջ նույնականացման քարտ և հարդարանքի պարագաներ էին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Արարատի մարզի Դալար գյուղի 42-ամյա բնակչուհին հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: