Գերմանիայում գործադուլ են անում օդանավակայանները, ինչը հանգեցրել է երկրում օդային հաղորդակցության մասշտաբային կաթվածի։ Գործադուլը սկսվել է գիշերը Հանովերի օդանավակայանում, որը դադարեցրել է աշխատանքը: Գործադուլի կազմակերպիչները մտադիր են հնարավորինս կանխել բոլոր թռիչքները Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Շտուտգարտի, Բրեմենի, Համբուրգի եւ Դորտմունդի օդանավակայաններում, հաղորդում է DW-ը։
ADV օդանավակայանների միավորման գնահատմամբ՝ 2340 չվերթի չեղարկման պատճառով կտուժի գրեթե 300 հազար ուղեւոր։ Միավորումը կատարվածն անվանել է աշխատանքային կոնֆլիկտի աննախադեպ սրում։ Միայն Lufthansa ավիակոնցեռնը ստիպված է եղել չեղարկել մոտ 1300 չվերթ։ Նոր չեղարկումներն իրականում տեղի են ունեցել օդանավակայաններում համակարգչային զանգվածային խափանումից անմիջապես հետո, որը վերացվել է միայն փետրվարի 15-ին:





























