Իսլանդիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Ռեյկյավիկից, որն ունի մոտ 118 հազար բնակչություն, 214 կմ հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։