Մոպեդի գողության վերաբերյալ հաղորդում կամ ահազանգ չէր եղել: Էրեբունու քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին, որ անցած տարվա դեկտեմբերին Սարի թաղի 28-ամյա բնակիչը Դավիթ Բեկի փողոցի մի տան մոտից մոպեդ էր գողացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին սարիթաղցին հայտնաբերվեց, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և, մոպեդով հանդերձ, ներկայացվեց Էրեբունու քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:

Քրեական հետախույզները պարզեցին նաև մոպեդի տիրոջ ինքնությունը: Իսկ թե ինչու 20-ամյա երիտասարդը գողության վերաբերյալ չէր դիմել իրավապահներին, մնաց անհայտ:

Կատարվում է նախաքննություն: