Պաղեստինի հյուսիսում այսօր առավոտյան 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը։

Երկրաբանական մոնիթորինգի կենտրոնների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Արեւմտյան ափի հյուսիսում եւ Գալիլեայում։

Երկրաշարժը տեւել է 10 վայրկյան եւ տեղի է ունեցել Միջերկրական ծովի արեւելյան շրջանում՝ 18 կմ խորության վրա։