Առնվազն երեք մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Օրանջ օկրուգում (Կալիֆոռնիա) տեղի ունեցած հրաձգությունից։ Այս մասին նշվել է  տեղի ոստիկանության բաժանմունքի թվիթերյան էջում։

«19-ամյա Քիտ Մելվին Մոզեսը, որին կասկածում են հրազենի օգտագործմամբ այսօր տեղի ունեցած հրաձգության մեջ, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ՝ 20 տարեկան մեկ կին, իննամյա մի աղջիկ եւ News 13 [հեռուստաալիքի] մի աշխատակից, կալանավորվել է»,- նշվել է տեքստում։

Associated Press գործակալության տեղեկացմամբ՝ լրագրողը մահացու վիրավորվել է ավելի վաղ տեղի ունեցած հրաձգության (որի հետեւանքով զոհվել էին մի կին եւ մի աղջիկ) վայրից ոչ հեռու։ Տեղեկացվել է, որ տուժել է հեռուստաալիքի նկարահանող խմբի եւս մեկ անդամ, որը ծայրահեղ վիճակում է։

Պատահածի պատճառները դեռ պարզված չեն։