Առնվազն 5 մարդ է զոհվել, 6-ը՝ վնասվածքներ ստացել, 48-ը՝ անհետ կորել ՉԺՀ-ի հյուսիսում գտնվող ածխային քարհանքում տեղի ունեցած փլուզման հետեւանքով, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել է, որ փլուզման պահին քարհանքում եղել է 57 մարդ։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում։ Վթարի վայրում աշխատում է մոտ հազար փրկարար, իշխանությունները գործի են դրել ավելի քան 150 միավոր տեխնիկա: Դեպքի պատճառները պարզվում են, կատարվում է քննություն:



























