Չորս մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել Ղազախստանի Արեւելա-Ղազախստանյան մարզում «Կազավիասպաս»-ին պատկանող Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով: Այս մասին հայտնում է Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Վերջին տվյալներով՝ ԱԻՆ որոնողական խումբը հասել է ուղղաթիռին։ Զոհվել է չորս մարդ, երկուսը վիրավորվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։




























