Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ում ահաբեկչության դեմ միջազգային պայքարին նվիրված համաժողովի ժամանակ լքել է դահլիճը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ համաժողովի այն պահին, երբ պատրաստվել է ելույթ ունենալ Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ի նշան բողոքի լքել է դահլիճը։ Նշենք, որ օրեր առաջ Յալթայում տեղի ունեցած մի ֆորումի ժամանակ Թուրքիայի Եվրամիության հետ հարցերի նախարար Էգեմեն Բաղըշը լքել է դահլիճը, երբ ամբիոնին է մոտեցել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը։