Ստամբուլում ռուսական դրոշի ներքո նավարկող ձկնորսական նավում հրդեհ է բռնկվել, տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները։

Նշվել է, որ հրդեհը սկսվել է նախօրեի երեկոյան Այդընթեփեի Թուզլա շրջանի նավաշինարանում նորոգման կանգնած նավում։

Շրջան են ուղարկվել հրշեջ բրիգադներ Թուզլայից, Պենդիկից, Քարթալից եւ Օրհանլըից։ Կրակը մարվել է մեկ-երկու ժամվա ընթացքում։ Տուժածներ չկան։